ԱԱ․ Հայաստանի թիմը գրավեց չորրորդ տեղը

633

Հայաստանի հավաքականը չորրորդ տեղը գրավեց առաջին անգամ անցկացված արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում։

Վերջին տուրում Հայաստանի թիմը 3,5:2,5 հաշվով հաղթեց հնդկական Six-pack թիմին։

Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանն ու Էլինա Դանիելյանը խաղացին ոչ ոքի։ Հաղթական միավոր վաստակեց 6-րդ համար Ալբերտո Աթոյանը։

Հայաստանի հավաքականը 24 հնարավորից (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) վաստակեց 17 միավոր եւ գրավեց չորրորդ տեղը։

Տիտղոսը նվաճեց 22 միավոր վաստակած WR Chess թիմը, որի կազմում հանդես եկան ամերիկացի Ուեսլի Սոն, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, հնդիկ Ռամեշբաբու Պրագնանադհան, գերմանացի Վինսենտ Կեյմերը, Շվեյցարիան ներկայացնող Ալեքսանդրա Կոստենյուկը եւ գերմանացի Վադիմ Ռոզենշտայնը։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար եվրո էր։

Նախորդ հոդվածը«Ալ Իթիհադը» 162 միլիոն դոլար կառաջարկի Մոհամեդ Սալահի համար
Հաջորդ հոդվածըUS Open․ Ջոկովիչը կդառնա առաջին ռակետ