ԱԱ․ Հայաստանի թիմը ոչ մի հնարավորություն չտվեց իսպանացիներին եւ քառորդ եզրափակիչում է

529

Կատալոնիայի Սիտժես քաղաքում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց իսպանացիների հետ եւ առավելության հասավ 3,5։0,5 հաշվով։

Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ տարան, Էլինա Դանիելյանը խաղաց ոչ ոքի։

Հիշեցնենք, որ առաջին երեք տուրերում A խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի հավաքականին եւ 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Ադրբեջանի թիմի հետ, 1,5։2,5 հաշվով պարտվել հնդիկներին եւ 5 թիմային միավորով երկրորդ տեղում է՝ վերջին տուրից առաջ ապահովելով տեղը քառորդ եզրափակիչում։

Խմբերում առաջին չորս տեղերը գրաված թիմերն են դուրս գալիս փլեյ-օֆֆ։

Նախորդ հոդվածըԼուկաս Սելարայանը կխաղա Հայաստանի հավաքականում
Հաջորդ հոդվածըChampions Chess Tour Finals. Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Անիշ Գիրիին