Կատալոնիայի Սիտժես քաղաքում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության խմբային փուլի վերջին (5-րդ) տուրում Հայաստանի հավաքականը A խմբում մրցեց առաջատար Ռուսաստանի հետ եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։
Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց Ալեքսանդրա Գորյաչկինայի, Աննա Սարգսյանը՝ Ալեքսանդրա Կոստենյուկի հետ։ Սուսաննա Գաբոյանը պարտվեց Կատերինա Լագնոյին, Սիրանուշ Ղուկասյանը՝ Ալինա Կաշլինսկայային։
A խմբից քառորդ եզրափակիչ դուրս եկան Ռուսաստանը (10 թիմային միավոր), Հնդկաստանը (7), Հայաստանն (5) ու Ադրբեջանը (4)։
B խմբից պայքարը շարունակում են Վրաստանը (8), Ուկրաինան (7), Ղազախստանը (7) եւ ՖԻԴԵ Ամերիկա թիմը (3)։
Հայաստանի մրցակիցը կլինի Ուկրաինան։ Մյուս զույգերը կազմել են Ռուսաստանն ու ՖԻԴԵ Ամերիկան, Վրաստանն ու Ադրբեջանը, Հնդկաստանն ու Ղազախստանը։
Քառորդ եզրափակիչը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 30-ին։