Ալմաթիում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնության երկրորդ օրը տեղի ունեցան 6-9-րդ տուրերի պարտիաները։
Հայաստանի շախմատիստներից լավագույն ցուցանիշն ունեն Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք վաստակել են 6-ական միավոր եւ բաժանում են 11-28-րդ տեղերը։
Շանթ Սարգսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը վաստակել են 5,5-ական միավոր։ Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանն ունեն 5-ական միավոր, Մամիկոն Ղարիբյանը՝ 4,5 միավոր, Տիգրան Կ․ Հարությունյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 4-ական միավոր։
Միանձնյա առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 7,5 միավոր։
Դեկտեմբերի 28-ին կանցկացվեն վերջին 4 տուրի պարտիաները։ Դեկտեմբերի 29-ին կմեկնարկի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունը։
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ բաժանում է 10-16-րդ տեղերը։ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյան եւ Սուսաննա Գաբոյանն ունեն 4-ական միավոր։ Կանանց առաջնության ավարտին մնացել է 3 տուր։