ԱԱ․ Տիգրան Լ․ Պետրոսյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

296

Սամարղանդում (Ուզբեկստան) անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնության երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Լ․ Պետրոսյանը սեւ ֆիգուրներով մրցեց աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, որը հաղթեց 39-րդ քայլին։

Կարլսենը վաստակել է 2,5 միավոր։ Տիգրան Լ․ Պետրոսյանն ունի 1,5 միավոր

Ռոբերտ Հովհանիսյանը պարտության մատնեց շվեյցարացի Գաբրիել Գեհվիլերին եւ վաստակել է 2 միավոր։

Սամվել Տեր-Սահակյանը երրորդ տուրում պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին եւ ունի 1,5 միավոր։ Նույնքան միավոր ունի նաեւ Հայկ Մ․ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը։

Տիգրան Հարությունյանը պարտվեց հնդիկ Պրագնանադհային եւ ունի 1 միավոր։

Արագ խաղի աշխարհի առաջնությունում կանցկացվի 13 տուր։

Նախորդ հոդվածըIFFHS․ Հոլանդը՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըԿուբայի նախագահը Իսրայելն անվանել է «ահաբեկչական պետություն»