Ուֆայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանն ապահովել է առնվազն արծաթե մեդալ։
125 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Լյովա Գեւորգյանը գոտեմարտեց ադրբեջանցի մրցակցի հետ եւ առավելության հասավ 10:0 հաշվով։
Նա նույն ադրբեջանցուն հաղթել էր նաեւ այս տարվա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը նվաճեց բրոնզե մեդալ։