‘ԱԱ-2014 ընթացքում ծնված գրեթե 200 նորածիններ անվանակոչվել են ի պատիվ Մեսսիի’

618

Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ծնված արգենտինացի տղաների մեծ մասն անվանակոչվել է ի պատիվ ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների:

Նույնիսկ եզրափակիչ խաղում Գերմանիայից կրած 0:1 պարտությունը չի կարողացել մթագնել արգենտինացի ֆուտբոլասերների հիացմունքը, ովքեր համոզված են, որ հավաքականը գործադրել է իր բոլոր ուժերը և հոգի է դրել յուրաքանչյուր խաղում: Որպես իրենց ֆուտբոլիստներին աջակցելու նշան՝ այստեղ, արդեն ավանդաբար, նորածիններին անվանակոչում են իրենց խաղացողների անուններով:

Ինչպես որ 1986 թ. լույս աշխարհ եկած տղաներին կոչում էին Դիեգո՝ համաշխարհային համբավ ունեցող Դիեգո Մարադոնայի պատվին, այս անգամ մեծ ժողովրդականություն է վայելում հավաքականի տասը համարի խաղացող Լիոնել Մեսսին: Միայն երկրի խոշորագույն Բուենոս-Այրեսի նահանգում և մայրաքաղաքում առաջնության ընթացքում լույս աշխարհ են եկել առնվազն 100 Լիոնելներ և գրեթե նույնքան Լեոնելներ:

Անուշադրության չեն մատնվել նաև հավաքականի մյուս «աստղերը»: Այսպես, աճել է Գոնսալոյի, Խավիերի և Սերխիոյի պահանջարկը՝ ի պատիվ, համապատասխանաբար, հարձակվող Իգուաինի, կիսապաշտպան Մասկերանոյի և դարպասապահ Ռոմերոյի: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Թարմացված տեղեկատվություն Մոսկվայի մետրոյում տուժած հայերի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Կազա, Կամ Ի՞նչու Իսրայէլ Կը Վախնայ Խաղաղութիւնէն ‘