‘ԱԱ-2014-ի բացման օրը հինգ մարդ վիրավորվել է ոստիկանության հետ բախումներում’

1048

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման օրը բրազիլացի ոստիկանների և բողոքի ցույցերի մասնակիցների միջև բախման արդյունքում վիրավորվել է հինգ հոգի:

Հունիսի 12-ի առավոտյան ոստիկանությունը արցունքաբեր գազ, ռետինե մահակներ և «աղմկող» ռումբեր է կիրառելՍան-Պաուլուում՝ «Արենա Կորինտիանս» մարզադաշտից ոչ շատ հեռու հավաքված ցուցարարների նկատմամբ: Հարյուրավոր ցուցարարներ փորձել են փակել դեպի մարզադաշտ տանող ճանապարհը: Ոստիկանությունը բերման է ենթարկել երկու հոգու՝ վանդալիզմի, ևս մեկին էլ՝ մոտը «Մոլոտովի կոկտեյլի» շիշ  ունենալու համար:

Ռիո-դե-Ժանեյրոյում հազարավոր ցուցարարներ խաղաղ երթ են արել, թեև ոմանք այրել են Բրազիլիայի դրոշները և պաստառներ են պահել՝ «FIFA, կորի՛ր տուն» մակագրությամբ: Բացի այդ, օդանավակայանի աշխատակիցները փակել են միջազգային օդանավակայանի հարակից փողոցը, ինչի հետևանքով երթևեկությունը խաթարվել է:

Ցուցեր են տեղի ունեցել նաև մյուս քաղաքներում, որտեղ անցկացվելու են մրցաշարի հանդիպումները: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման չի բացառում ԱՄՆ ռազմական գործողությունը Իրաքում’
Հաջորդ հոդվածը‘Քլինթոն. Մոտ մեկ ժամ համոզում էինք Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից’