‘ԱԱ-2014-ի կրկնությունը և «Սկաուդրա Աձուրայի» նոր կյանքը (տեսանյութ)’

718

Մոտակա հանգստյան оրերը Եվրոպայում կանցնեն ազգային հավաքականների դրոշի ներքո: Բոլոր առաջատար մրցաշարերը այս շրջանում դադար են վերցրել, իսկ երկրպագուներին սպասվում են միանգամից մի քանի ընկերական հանդիպումներ «սուպեր» պիտակն ունեցող հավաքականների մասնակցությամբ:

Գերմանիա-Արգենտինա

Աշխարհի առաջնությունից մեկուկես ամիս անց, հազիվ թե կարողանայինք ականատեսը լինել ավելի գրավիչ և մեծ հետաքրքրություն ունեցող հանդիպման, քան սա է: Այն 4-այակի ամենագլխավոր հանդիպման կրկնությունն է ասես, սակայն, արդեն նվազագույնը առանց մեկ գլխավոր գործող անձի՝ Ալեխանդրո Սաբելյայի, ում այս պաշտոնում փոխարինել է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Խերարդո Մարտինոն:  «Ալբիսելեստեի» նոր գլխավոր մարզիչն անմիջապես հայտարարել է, որ ոչ մի ռևանշիստական տրմադրություններ չունի, և այս խաղի արդյունքը բոլորովին էլ առաջին տեղում չէ. «Ինձ համար կարևոր է, որ թիմում իշխի բարենպաստ մթնոլորտ», —ասել է Մարտինոն:.

Դյուսելդորֆում տեղի ունեցող հանդիպմանը չեն մասնակցի մի շարք ֆուտբոլիստներ, որոնք պայքարում էին Աշխարհի առաջնության ոսկե մեդալները ձեռք բերելու համար: Էզեքիել Գարայը և Լիոնել Մեսսին բուժում են իրենց միկրովնասվածքները, Ռոդրիգո Պալասիոն, Մաքսի Ռոդրիգեսն ու Էզեքիել Լավեսին տարբեր պատճառներով նույնպես չեն կանչվել հավաքական: Փոխարենը հավաքական է վերադարձել «Բենֆիկայի» կիսապաշտպան Նիկոլաս Գայթանը, ով միացել է իր ավելի շուտ հավաքական հրավիրված ակումբակցին՝ Էնցո Պերեսին:

Կորուստներ ունեն նաև աշխարհի չեմպիոնները: Իրենց միջազգային կարիերան են ավարտել Միրոսլավ Կլոզեն, Ֆիլիպ Լամը և Պեր Մերթեզաքերը, վնասվածք ունի Մեսութ Оզիլը: Ամեն դեպքում, ինչ էլ , որ ասի Մարտինոն, «Սիգնալ Իդունա պարկ»-ում տեղի ունենալիք այս հանդիպումը հանգստյան օրերի հիթը կդառնա: 

Իտալիա-Նիդեռլանդներ

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը կհանդիպի մի հավաքականի հետ, որը տապալվել է Բրազիլիայում և փոխել է իր մարզչին: Նոր մարզչական շտաբ ունեն նաև «նարնջագույնները». Այն, որ վան Գալը թողնելու է հավաքականը հայտնի էր դեռևս Բրազիլիայի առաջնության մեկնարկից առաջ:

Անտոնիո Կոնտեի ուսերին ծանր բեռ է դրված, հսկայական պատասխանատվություն: Նրան ոչ ավելի, ոչ պակաս, հանձնարարել են վերածնել  Իտալիայի հավաքականը: «Նրանք, ովքեր հավաքականում խաղալու հրավեր են ստացել, պետք է շատ աշխատեն, որպեսզի մնան այնտեղ:Առաջին հերթին ինձ հետաքրքրում են մարդկային որակները, այլ ոչ թե ֆուտբոլային: Ես միշտ խաղադրույք եմ կատարել անհատականության վրա: Ինչ-որ բանի հասնելու համար մենք պետք է լինենք միասնական ու միահամուռ թիմ, այլապես…»,-հայտարարել է Կոնտեն իտալացի լրագրողներին տված հարցազրույցում: Ուշագրավ է, որ այս պատասխանը հնչել է լրագրողի՝ «Սկուդրա Աձուրայում» Մրաիո Բալոտելիի ապագայի մասին հարցից հետո: Հենց այս ֆուտբոլիստը չի հրավիրվել հավաքական: Կոնտեն նաև վստահեցրել է, որ նրա թիմը կխաղա հարձակողական ֆուտբոլ. «Ես ուզում եմ, որ մեր հակառակորդները պաշտպանվեն»:

Վան Գալը Գուս Հիդինգին է թողել գերազանց ժառանգություն: Եվ հիմա ազգային թիմը կղեկավարի ոչ թե վան Գալը Կլյուվերտի հետ, այլ Հիդինգը Ռուդ վան Նիստելռոյի հետ: Հանդիպումը վնասվածքի պատճռով բաց կթողնի հոլանդացի Արյեն Ռոբենը: Նրան որպես փոխարինող հրավիրվել է Լուսիանո Նարսինգը՝ «ՊՍՎ»-ից: Մարզչական շտաբը հրաժարվել է նաև Ռաֆայել վան դեր Վարտի և Կլաս Հունտելարի ծառայություններից:

Բրազիլիա-Կոլումբիա

Եվս մեկ հանդիպում, որի ազդագրի վրա մեծ տառերով կարելի է գրել՝ «Ռևանշ»: կոլումբիացիները, որոնք Բրազիլիայի աշխարհի առաջնությնա ժամանակ նվաճեցին միլիոնավոր երկրպագուների սրտեր, պարտվեցին տանտերերին քառորդ եզրափակչում:  Բրազիլիայի հավաքականը նոր կյանք է սկսում արդեն առանց Լուիս Ֆելիպե Սկոլարիի: Դունգան, ով ղեկավարելու է թիմը, միանգամից դուրս է թողել նախորդ մարզչի կողմից հրավիրված 13 ֆուտբոլիստների: Նրանց թվում են Մարսելոն, Դանի Ալվեսը, Ժոն, Ֆրեդը և Պաուլինյոն: Կոլումբիայի հետ հանդիպմանը չի մասնակցի նաև Հալկը՝ առողջական խնդիրների պատճառով:

Կոլումբիայում Խոսե Պեկերմանի աշխատանքից գոհ են մնացել և արգենտինացու հետ պայմանագիրը երկարաձգել են 4 տարով:

Ֆրանսիա-Իսպանիա

Իսպանիայի հավաքականն այն թիմերից է, որ պետք է ապացուցի՝ Բրազիլիայում տապալումը պատահականությունն էր, ճակատարգրական անհաջողություն, այլ ոչ թե оրինաչափություն: Իր նախկին հզոր ուժը ցույց տալու համար առաջին հակառակորդը քաջածանոթ Ֆրանսիան է: «Երեքգույնանիները» ամռանը շատ ավելի լավ են հանդես եկել, բացի դրանից Իսպանիան և Ֆրանսիան ԱԱ-2014-ի նույն ընտրական խմբում էին և միմյանց հնարավորությունները շատ լավ գիտեն:

«Ֆուրիա Ռոխա»-ին չի оգնի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, ով շարունակում է բուժել ծնկի վնասվածքը: Այդ նույն պատճառով այս հանդիպմանը պետք չէ սպասել նաև Ֆրանկ Ռիբերիի ներկայությանը: «Բավարիա»-ի ֆուտբոլիստը հայտարարել է նաև իր միջազգային կարիերայի ավարտի մասին, որը խիստ բարկացրել է Դիդյե Դեշամին. «Թե ով պետք է խաղա հավաքականում, որոշում է միայն գլխավոր մարզիչը: Եթե ես հրավիրում եմ ֆուտբոլիստին հավաքական, ապա նա պարտավոր է գալ: Այդպիսին են կանոնները: Այլ դեպքում հնարավոր են սակցիաներ: Նա հայտարարությամբ է հանդես եկել, ես տեղյակ եմ: Մի քանիսը, ի դեպ, այդպիսիք քիչ չէին, նույնպես հայտարարեցին հավաքականում իրենց կարիերայի ավարտի մասին, սակայն հետո վերադարձան»,-այսպիսին էր դիդյե դեշամի ռեակցիան:

Անգլիա-Նորվեգիա

Անգլիայի հավաքականը նոր ընտրական փուլը կսկսի արդեն առանց Ֆրենկ Լեմպարդի և Սթիվ Ջերարդի: Փոխարենը Անգլիայի ընտրանին ունի նոր ավագ, ով Ուեյն Ռունին է: Սա Ռոյ հոջսոնի հերթկան փորձն է ապացուցելու, որ իր թիմն ամուր է և կարող է դառնալ ցանկացած մրցաշարային աղուսյակի առաջատար:

ՇվեդիաԷստոնիա

Շվեդիայի հավաքականի առաջատարը, թեև վնասվածքից հետո ոչ այնքան լավ ֆիզիկական վիճակի, հրավիրվել է հավաքական: Հիշեցնենք, որ Շվեդիայի հավաքականն ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին Ավստրայի դեմ արտագնա խաղում, իսկ մեկ ամիս անց կհյուրընկալի Ռուսաստանին:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ». երիտասարդ թոշակառուն և կյանքի դասերը’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանն առաջին այցով ժամանել է Բաքու’