‘
Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին Բելգիայի և Ճապոնիայի հավաքականները։ Ռոստովում ընթացող խաղի առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։
Խաղի երկրորդ հատվածը ավելի ակտիվ սկսեցին ճապոնացիները։ Գենկի Հարագուչին և Տակասի Ինուին երկու գնդակի առավելություն տվեցին իրենց հավաքականին։ Սակայն բելգիացիները Յան Վերտոնգենի և Մարուան Ֆելայինիի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Հիմնական ժամանակի վերջին րոպեներին Ճապոնիայի հավաքականի դարպասապահ Գավաշիման մի քանի անգամ փրկեց իր թիմին։ Հուսալի գործեց նաև Տիբո Կուրտուան։
Ռոբերտո Մարտինեսի թիմին հաղթանակ բերեց Նասեր Շադլիի վերջին վայրկյաններին խփած գնդակը։
Բելգիան քառորդ եզրափակիչում կխաղա Բրազիլիայի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Մեքսիկային։
|
ԲԵԼԳԻԱ—ՃԱՊՈՆԻԱ |
3-2 (0-0) |
|
0-1՝ Գենկի Հարագուտի 48՛, 0-2՝ Տակասի Ինույի 52՛, 1-2՝ Յան Ֆերտոնգեն 69՛, 2-2՝ Մարուան Ֆելայնի 74՛, 3-2՝ Նասեր Շադլի 90՛ |
|
ԲԵԼԳԻԱ. 1.Տիբո Կուրտուա, 2.Տոբի Ալդերվեյրելդ, 4.Վենսան Կոմպանի, 5.Յան Ֆերտոնգեն, 15.Թոմաս Մենյե, 6.Աքսել Վիտսել, 7.Կեւին դե Բրյուին, 11.Յանիկ Ֆերեյրա-Կարասկո (22.Նասեր Շադլի, 65), 9.Ռոմելու Լուկակու, 10.Էդեն Ազար, 14.Դրիս Մերտենս (8.Մարուան Ֆելայնի, 65) |
|
ՃԱՊՈՆԻԱ. 1.Էյձի Կավասիմա, 3.Գեն Սեձի, 5.Յուտո Նագամոտո, 19.Հիրոկի Սակայ, 22.Մայա Յոսիդա, 7.Գակու Սիբասակի (16.Հոտարու Յամագուտի, 81), 8.Գենկի Հարագուտի (4.Կեյսուկե Հոնդա, 81), 10.Սինձի Կագավա, 14.Տակասի Ինույի, 17.Մակոտո Հասեբե, 15.Յույա Օսակո |
|
Զգուշացում՝ Գակու Սիբասակի 40՛ (Ճ) ; Մրցավար՝ Մալանգ Դիեդու (Սենեգալ) |
|
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
||
|
56 |
ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % |
44 |
|
24 (8) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
11 (4) |
|
13 |
ՏՈՒԳԱՆՔ |
9 |
|
10 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
6 |
|
1 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
1 |
‘