‘ԱԱ-2018․ Հայաստանը ստորացուցիչ պարտություն է կրում (տեսանյութ)’

2356

Այն, ինչ մենք տեսանք քիչ առաջ մեկ անուն ունի՝ ամոթ ու խայտառակություն: Հայաստանի հավաքականի խաղի մասին խոսելու իմաստ չկա. Առաջինից մինչև վերջին րոպեն մանկապատանեկան սխալներ, անիմաստ ֆուտբոլ: Հանդիպման արդեն 2-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Կամիլ Գրոսիցկին։ 18-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին կրկնապատկեց լեհերի առավելությունը, իսկ 7 րոպե անց արձանագրվեց երրորդ գոլը, որը զավեշտալի ստացվեց։ Տարոն Ոսկանյանը ոտքով հետ փոխանցում կատարեց Գրիգոր Մելիքսեթյանին, իսկ վերջինս գնդակը որսաց ձեռքերով: Արդյունքում նշանակվեց ազատ հարված, և Լևանդովսկին դուբլ ձևակերպեց։ 

Խաղակեսի վերջնամասում Հովհաննես Համբարձումյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդմիջումից հետո լեհերը հանգիստ գործն ավարտին հասցրեցին՝ խփելով ևս 3 գնդակ․ աչքի ընկան Յակուբ Բլաշչիկովսկին, Ռաֆալ Վոլսկին և հեթ-տրիկ ձևակերպեց Լևանդովսկին։

Այս հաղթանակից հետո Լեհաստանի ընտրանին ունի 22 միավոր և գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը, որն արդեն զրկվել էր Մունդիալի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, մնաց 6 միավորով՝ 5-րդ տեղում

ԱԱ-2018, ընտրական փուլ, E խումբ

Հայաստան — Լեհաստան՝ 1։6
Գոլերը՝ Համբարձումյան 39՛ — Գրոսիցկի 2՛, Լևանդովսկի 18՛, 25՛, 64՛, Բլաշչիկովսկի 58՛, Վոլսկի 89՛

Նախորդ հոդվածը‘Գլխավոր ինֆեկցիոնիստը հորդորում է հիվանդ երեխաներին մանկապարտեզ չուղարկել’
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյան. Խայտառակ պարտություն էր, որի ամենամեծ մեղավորը ես եմ’