‘
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնությունից իր սպասելիքների մասին:
«Կարծում եմ, գլխավոր ֆավորիտը Բրազիլիայի հավաքականն է: Տիտեն կառուցել է ուժեղ պաշտպանություն, որը զուգակցվում է անհավանական հարձակողական վարպետությամբ:
Որպես կանոն, աշխարհի առաջնության չեմպիոն է դառնաում այն թիմը, որը ընդգրկված է լինում Արգենտինայի, Գերմանիայի կամ Իսպանիայի հետ նույն խմբում:
Հնարավոր անակնկալներից կարող է դառնալ Բելգիայի հավաքականը, որի շատ խաղացողներ անգլիական Պրեմյեր լիգայի առաջատարներից են: Կնշեի նաեւ Խորվաթիայի հավաքականը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը:
‘