‘ԱԱ-2018 Բրազիլիան պարտվեց. Բելգիան կիսաեզրափակչում է (տեսանյութ) ‘

1888

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում մրցեցին Բրազիլիայի և Բելգիայի հավաքականները։ Կազանում կայացած խաղում Բելգիան հաղթեց 2։1 հաշվով։

Խաղում առաջինը գոլ խփելու հնարավորություն ունեին բրազիլացիները, երբ 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տիագո Սիլվայի հպման շնորհիվ գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։

Այդ դրվագից 5 րոպե անց Բելգիան առաջ անցավ հաշվի մեջ։ Անկյունայինից հետո սեփական դարպասը գրավեց Ֆերնանդինյոն։

31-րդ րոպեին արագ հակագրոհից հետո «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն հաշիվը դարձրեց 2։0։

Հանդիպման երկրորդ հատվածը ակտիվ սկսեցին Տիտեի գլխավորած հավաքականի ֆուտբոլիստները։ Սակայն մինչև 72-րդ րոպեն հաշիվն անփոփոխ էր, բայց փոխարինման դուրս եկած Ռենատո Աուգուստոն Կոուտինիոյի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը։ Բրազիլացիներին ավելին անել չհաջողվեց և նրանք այսքանով ավարտեցին պայքարը աշխարհի առաջնությունում։

Բելգիան կիսաեզրափակիչում խաղալու է Ֆրանսիայի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Ուրուգվային։

ԲՐԱԶԻԼԻԱԲԵԼԳԻԱ

1-2 (0-2)

 

 

0-1՝ Ֆերնանդինյու 13՛ (ինք), 0-2՝ Կեւին դե Բրյուին 31՛, 1-2՝ Ռենատու Աուգուստու 76՛

 

ԲՐԱԶԻԼԻԱ. 1.Ալիսոն, 2.Տիագու Սիլվա, 3.Միրանդա, 12.Մարսելո, 22.Ֆագներ, 11.Ֆելիպե Կոուտինյո, 15.Պաուլինյու (8.Ռենատու Աուգուստու, 73), 17.Ֆերնանդինյու, 19.Վիլիան (20.Ռոբերտու Ֆիրմինու, 46), 9.Գաբրիել Ժեզուշ (7.Դուգլաս Կոստա, 58), 10.Նեյմար

ԲԵԼԳԻԱ. 1.Տիբո Կուրտուա, 2.Տոբի Ալդերվեյրելդ, 4.Վենսան Կոմպանի, 5.Յան Ֆերտոնգեն, 15.Թոմաս Մենյե, 6.Աքսել Վիտսել, 7.Կեւին դե Բրյուին, 8.Մարուան Ֆելայնի, 22.Նասեր Շադլի (3.Թոմաս Ֆերմալեն, 83), 9.Ռոմելու Լուկակու (17.Յուրի Տյելեման, 87), 10.Էդեն Ազար

 

Զգուշացում՝ Ֆերնանդինյու 85՛ (Բ), Ֆագներ 90՛ (Բ), Տոբի Ալդերվեյրելդ 47՛ (Բ), Թոմաս Մենյե 71՛ (Բ) ; Մրցավար՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

57

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

43

26 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (3)

14

ՏՈՒԳԱՆՔ

16

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

 

Նախորդ հոդվածը‘ԱԱ-2018. Ֆրանսիացիները վստահ հաղթանակ տարան (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. ՊՍԺ-ն հայտարարեց Բուֆոնի տեղափոխության մասին’