‘
ԱԱ-2018-ի խմբային փուլի առաջին 27 հանդիպումներից հետո դեռ ոչ մի խաղ չի ավարտվել գոլազուրկ ոչ-ոքիով: Նման բան աշխարհի առաջնություններում պատահում է առաջին անգամ:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր ԱԱ-1954-ին, որի բոլոր 26 խաղերից յուրաքանչյուրում խփվել էր առնվազն 1 գոլ:
ԱԱ-2018-ի 27-րդ խաղը Բելգիայի ու Թունիսի հավաքականների միջև էր և ավարտվեց գոլառատ՝ 5-2 հաշվով:
‘