‘ ԱԱ-2018. «Իսլամական պետությունը» սպառնում է արյունով արտասվող Մեսիով ‘

2099

«Իսլամական պետությունը» սպառնում է ահաբեկչական գործողություններ իրականացնել 2018 թվականին Ռուսաստանում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի օրերին:

Ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Wafa Media Foundation մեդիախումբը Թվիթերում հրապարակել է արյունով արտասվող Լիոնել Մեսիի պատկերով ֆոտոպաստառ՝ «Դուք պայքարում եք մի պետության հետ, որի բառարանում չկա «ձաղոխում» բառը: Nike-ի հայտնի Just Do It կարգախոսը դարձել է Just Terrorism:

«Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող իրաքյան եւ սիրիական բնակավայրերում 2016 թվականից արգելված են «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Միլանի», «Չելսիի», Անգլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների մարզաշապիկները, նաեւ Nike-ի եւ adidas-ի արտադրանքը եւ լոգոն:

Նախորդ հոդվածը‘Բուֆոն․ Սա իմ վերջին մրցաշրջանն է’
Հաջորդ հոդվածը‘Քլինթոնը և Դեմոկրատական կուսակցությունը վարձատրել են Թրամփի վերաբերյալ «ռուսական դոսիեն»’