‘ԱԱ-2018. Իսպանիա — Իտալիա՝ 3:0. «Լա ռոխա»-ն ընդհատեց «Սկուադրա աձուրա»-ի անպարտելի շարքը (տեսանյութ)’

2683

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումն, անկասկած, «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած Իսպանիա — Իտալիա դիմակայությունն էր: Մինչ հաշվետու խաղը թիմերը հավասար միավորներով գլխավորում էին G խմբի մրցաշարային աղյուսակը, և հանդիպումն անչափ կարևոր էր երկու թիմերի համար:

Առաջին խաղակեսում դուբլ ձևակերպեց իսպանացիների կիսապաշտպան Իսկոն, երկրորդում էլ Մորատան վերջնականապես ձևակերպեց հանդիպման հաշիվը:

Գրանցված արդյունքից հետո Իսպանիայի հավաքականը 19 միավորով սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը:

Հավելենք նաև, որ սա Իտալիայի հավաքականի՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլերում կրած առաջին պարտությունն էր վերջին 11 տարում: Ընդհատված անպարտելիության շարքը կազմում էր 56 խաղ:

G խմբի մյուս խաղերում՝ Մակեդիոնիան նվազագույն հաշվով առավելության է հասել Իսրայելի նկատմամբ, իսկ Ալբանիան 2։0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին։ Այս հանդիպումներից հետո G խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1. Իսպանիա – 19 միավոր (7 խաղ)
2. Իտալիա – 16 (7)
3. Ալբանիա – 12 (7)
4. Իսրայել – 9 (7)
5. Մակեդոնիա – 6 (7)
6. Լիխտենշտեյն – 0 (7)

ԱԱ-2018, ընտրական փուլ

Իսպանիա — Իտալիա՝ 3։0
Գոլերը՝ Իսկո 13՛, 40՛, Մորատա 77՛

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Ճահիճը’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլ»-ը «Բարսելոնա»-ին մեղադրել է ստի մեջ’