‘
2018 թվականի ընտրական մրցաշարը մոտնեում է ավարտին: Դիտարկենք, թե որ թիմերն են արդեն նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգրերը, որոնք դեռ այդ ճանապարհին են և որոնք արդեն ավարտել են պայքարը:
- ԱԱ-2018 մասնակիցերը
32 մասնակից թիմերից 17-ն արդեն հայտնի են:
- Ռուսաստան – մրցաշարն ընդունող երկիրը:
- Բրազիլիա — CONMEBOL գոտու հաղթող, նվաճել է ուղեգիրը 2017 թվականի մարտի 28-ին:
- Իրան — AFC գոտու երրորդ փուլի A խմբի հաղթող
- Ճապոնիա — AFC գոտու երրորդ փուլի B խմբի հաղթող
- Հարավային Կորեա – Երկրորդ տեղն A խմբում
- Սաուդյան Արաբիա – Երկրորդ տեղը B խմբում
- Մեքսիկա – Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու 5-րդ փուլի հաղթող
- Բելգիա – ՈՒԵՖԱ-ի H խմբի հաղթող, նվաճել է ուղեգիրը սեպտեմբերի 3-ին:
- Գերմանիա – Ապահովեց առաջին տեղը C խմբում, հաղթելով Բելֆաստում Հյուսիսային Իռլանդիային 3:1 հաշվով:
- Անգլիա – Գարեթ Սաութգեյթի թիմը հաղթեց Սլովենիային «Ուեմբլիում» և ապահովեց իր մասնակցությունը աշխարհի առաջնությունում:
- Լեհաստան – E խմբում առաջին տեղը զբաղեցրեց Լեհաստանը, որը կորցրել է միայն երկու միավոր:
- Կոստա Ռիկա – CONCACAF գոտում ապահվեց իր ուղեգիրը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ:
- Նիգերիա – Առաջին աֆրիկյան թիմը, որը վաստակեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը և 1994 թվականից բաց է թողել միայն 2006 թվականի առաջնությունը:
- Եգիպտոս – Մոհամեդ Սալահի դուբլն օգնեց Եգիպտոսին առաջին անգամ 1990 թվականից կմասնակցի աշխարհի առաջնությանը:
- Սերբիա – D խմբում երկու միավորով գերազանցեց Իռլադիային:
- Իսլանդիա – Հաղթող դուրս եկավ Խորվաթիայի և Ուկրաինայի հետ պայքարում:
- Իսպանիա – Վստահորեն գրավեց առաջին, իրենից հետ թողնելով Իտալիային:
Որ հավաքականները դեռ կարող է ուղեգիր նվաճել
- Եվրոպա
A խումբ
Նվաճել է ուղեգիր՝ չկա
Ավարտել են պայքարը՝ Բելառուս, Բուլղարիա, Լյուքսեմբուրգ
Ֆրանսիան գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկ միավորով գերազանցելով Շվեդիային, որն առանց Զլատան Իբրահիմովիչի անսպասելիորեն վստահ է խաղում:
Հոլանդիան՝ երրորդ տեղում է և հավանաբար բաց է թողնելու աշխարհի առաջնությունը: Բուլղարիան, Բելառուսը և Լյուքսեմբուրգն ավարտել են պայքարը:
B խումբ
Նվաճել է ուղեգիր՝ չկա
Ավարտել են պայքարը՝ Անդորրա, Ֆարերյան կղ-ր, Հունգարիա, Լատվիա
Շվեյցարիան հաղթել է բոլոր խաղերում և երեք միավորով գերազանցում է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիային:
Առաջին տեղի համար հավակնորդները հանդիպում եմ հոկտեմբերի 10-ին և Պորտուգալիայի հարկավոր է հաղթել առնվազն երկու գոլի տարբերությամբ, քանի որ առաջին խաղում պորտուգալացիները պարտվել են 0:2 հաշվով:
C խումբ
Նվաճել է ուղեգիրը՝ Գերմանիա
Փլեյ-օֆֆ՝ Հյուսիսային Իռլանդիա
Ավարտել են պայքարը՝ Ադրբեջան, Չեխիա, Նորվեգիա, Սան Մարինո
Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան 100%-ց արդյունքով ավարտեց խմբային մրցաշարը: Մարտին Օ՛Նիլի Հյուսիսային Իռլանդիան կխաղա փլեյ-օֆֆում և շատ մոտ է 32 տարի անց կրկին խաղալու եզրափակիչ մրցաշարում:
D խումբ
Նվաճել է ուղեգիրը՝ Սերբիա
Փլեյ-օֆֆ՝ Իռլանդիա
Ավարտել են պայքարը՝ Ավստրիա, Վրաստան, Մոլդովա, Ուելս
Այս խմբում առաջին տեղը զբաղեցրեց Սերբիան, իսկ վերջին Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի մասնակից Ուելսը չկարողացավ նույնիսկ մտնել փլեյ-օֆֆ:
E խումբ
Նվաճել է ուղեգիրը՝ Լեհաստան
Փլեյ-օֆֆ՝ Դանիա
Ավարտել են պայքարը՝ Հայաստան, Ղազախստան, Չեռնոգորիա, Ռումինիա
Լեհաստանը վստահորեն գրավեց առաջին տեղը, կորցնելով միավորներ միայն երկու խաղում: Փլեյ-օֆֆում խաղալու է Դանիան, որը կարողացավ գերազանցել Չեռնոգորիային երկրորդ տեղի համար պայքարում:
F խումբ
Նվաճել է ուղեգիրը՝ Անգլիա
Ավարտել են պայքարը՝ Լիտվա, Մալթա, Շոտլանդիա, Սլովենիա, Սլովակիա
Անգլիան տոնեց ութ հաղթանակ և երկու անգամ ոչ-ոքի խաղաց: Այս խմբում երկրորդ տեղում գտնվող Սլովակիան չի խաղա փլեյ-օֆֆում, քանի որ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերի մեջ գրավել է վերջին տեղը:
G խումբ
Նվաճել է ուղեգիրը՝ Իսպանիա
Փլեյ-օֆֆ՝ Իտալիա
Ավարտել են պայքարը՝ Ալբանիա, Իսրայել, Լիխտենշտեյն, ՆՀՀ Մակեդոնիա
2010 չեմպիոն Իսպանիան առաջին տեղում է, Իտալիան շարունակում է պայքարը փլեյ-օֆֆում:
H խումբ
Նվաճել է ուղեգիրը՝ Բելգիա
Ավարտել են պայքարը՝ Կիպրոս, Էստոնիա, Ջիբրալթար
Բելգիան առաջինը եվրոպական թիմերից նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիրը
Հունաստանը հավանաբար կլինի փլեյ-օֆֆում, քանի որ վերջին խաղում ընդունելու է Ջիբրալթարին:
I խումբ
Նվաճել է ուղեգիրը՝ Իսլանդիա
Փլեյ-օֆֆ՝ Խորվաթիա
Ավարտել են պայքարը: Ֆինլանդիա, Կոսովո, Թուրքիա, Ուկրաինա
Վերջին խաղում Իսլանդիան հաղթեց Կոսովոյին և զբաղեցրեց առաջին տեղը խմբում: Փլեյ-օֆում խաղալու է Խորվաթիան, որն վերջին խաղում հաղթեց Ուկրաինային:
Փլեյ-օֆֆ
Վիճակահանությունը տեղի է ունենալու հոկտմբերին, իսկ խաղերը՝ նոյեմբերի սկզբին:
Ինչ է կատարվում մյուս գոտիներում
- Աֆրիկա (CAF)
A խումբ
Թիմեր՝ Թունիս, ԴՀ Կոնգո, Գվինեա, Լիբիա
Նվաճել է ուղեգիր՝ Չկա
Ավարտել են պայքարը՝ Գվինեա, Լիբիա
Թունիսը գլխավորում է մրցաշարային աղյուսկը և երեք միավորով առաջ է անցել ԴՀ Կոնգոյից: Գվինեան և Լիբիան պայքարից դուրս են մնացել:
B խումբ
Թիմեր՝ Նիգերիա, Զամբիա, Կամերուն, Ալժիր
Նվաճել է ուղեգիրը՝ Նիգերիա
Ավարտել են պայքարը՝ Ալժիր, Կամերուն, Զամբիա
Նիգերիան դարձավ աֆրիկյան առաջին պետությունը, որը խաղալու Ռուսաստանում: Նիգերիացիները 1994 թվականից սկսած բաց են թողել միայն 2006 թվականի մրցաշարը:
C խումբ
Թիմեր՝ Կոտ Դ’Իվուար, Մարոկո, Գաբոն, Մալի
Նվաճել է ուղեգիրը՝ չկա
Ավարտել են պայքարը՝ Գաբոն, Մալի
Վերջին տուրից առաջ Մարոկոն առաջին տեղում է, մեկ միավոր իրենց զիջում է Կոտ Դ՛Իվուարը: Երկու առաջատարները վերջին խաղում կորոշեն ուղեգրի երջանիկ հաղթողին:
D խումբ
Թիմեր՝ Բուրկինա Ֆասո, Սենեգալ, ՀԱՀ, Կաբո Վերդե
Նվաճել է ուղեգիրը՝ չկա
Ավարտել է պայքարը՝ չկա
Սենեգալը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, բայց բոլոր թիմերն էլ դեռ հնարավորություն ունեն խաղալու աշխարհի առաջնությունում:
E խումբ
Թիմեր՝ Եգիպտոս, Ուգանդա, Գանա, Կոնգո
Նվաճել է ուղեգիրը՝ Եգիպտոս
Ավարտել են պայքարը՝ Կոնգո, Գանա, Ուգանդա
Աֆրիկայի ամենատիտղոսակիր թիմը 27 տարվա ընդմիջումից հետո կրկին մասնակցելու է աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարին:
- Ասիա (AFC)
A խումբ
Թիմեր՝ Իրան, Հարավային Կորեա, Սիրիա, Ուզբեկստան, Չինաստան, Քաթար
Նվաճել են ուղեգիրը՝ Իրան, Հարավային Կորեա
Փլեյ-օֆֆ՝ Սիրիա
Ավարտել են պայքարը՝ Չինաստան, Քաթար, Ուզբեկստան
Իրանը և Հարավային Կորեան դուրս եկան խմբից, իսկ Սիրիան արդեն անցկացրել է առաջին փլեյ-օֆֆ հանդիպումը Ավստրալիայի հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումից առաջ սիրիացիները պահպանում են ուղեգիրը նվաճելու հնարավորությունները:
B խումբ
Թիմեր՝ Ճապոնիա, Սաուդյան Արաբիա, Ավստրալիա, ԱՄԷ, Իրաք, Թայլանդ
Նվաճել են ուղեգրերը՝ Ճապոնիա, Սաուդյան Արաբիա
Փլեյ-օֆֆ՝ Ավստրալիա
Ավարտել են պայքարը՝ ԱՄԷ, Իրաք, Թայլանդ
Ճապոնիա և Սաուդյան Արաբիան դուրս եկան այս խմբից, ևս մեկ ուղեգրի ճակատագիրը որոշվելու է Ավստրալիայի և Սիրիայի հանդիպումների արդյունքում:
Հարավային և Կենտրոնական Ամերիկա (CONCACAF)
Թիմեր՝ Մեքսիկա, Կոստա Ռիկա, ԱՄՆ, Հոնդուրաս, Պանամա, Տրինիդադ և Տոբագո
Նվաճել են ուղեգրերը՝ Կոստա Ռիկա, Մեքսիկա
Ավարտել է պայքարը՝ Տրինիդադ և Տոբագո
Մեքսիկան և Կոստա Ռիկան արդեն Ռուսաստանում են, իսկ երրորդ տեղի համար պայքարում են ԱՄՆ-ն, Հոնդուրասը և Պանաման:
- Օվկիանիա (OFC)
Թիմեր՝ Նոր Զելանդիա, Նոր Կալեդոնիա, Ֆիջի, Սողոմոնյան կղ-ր, Թաիթի, Պապուա Նոր Գվինեա
Փլեյ-օֆֆ՝ Նոր Զելանդիա (Հանդիպումներ CONMEBOL գոտու 5-րդ թիմի հետ)
Նոր Զելանդիան հաղթել է իր գոտում և սպասում է CONMEBOL գոտու հինգերորդ թիմի հետ փլեյ-օֆֆ հանդիպումներին:
- Հարավային Ամերիկա (CONMEBOL)
Թիմեր՝ Բրազիլիա, Կոլումբիա, Ուրուգվայ, Չիլի, Արգենտինա, Պերու, Պարագվայ, Էկվադոր, Բոլիվիա, Վենեսուելա
Նվաճել է ուղեգիրը՝ Բրազիլիա
Ավարտել են պայքարը՝ Բոլիվիա, Վենեսուելա
Բրազիլիան դեռ մարտին ապահովել իր տեղը աշխարհի առաջնությունում, իսկ մյուս ուղեգրերի համար պայքարը դեռ ընթանում է: Մնացել է մեկ տուր և մինչև 7-րդ տեղը դասավորված թիմերը կարող են ուղևորվել Ռուսաստան: Արգենտինան կարող է ձախողվել, քանի որ այժմ վեցերորդ տեղում է և պետք է գոնե մեկ միավոր վաստակի փլեյ-օֆֆում խաղալու համար:
‘