‘
Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում երեկ մեկնարկեց 6-րդ տուրը: Առաջին օրն անցկացվեցին A, B եւ H խմբերի հանդիպումները:
A խմբում հոլանդացիները տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին Լյուքսեմբուրգի դարպասը, իսկ Ֆրանսիայի հավաքականը Ստոքհոլմում 1:2 հաշվով պարտվեց Շվեդիայի թիմին: Հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց ֆրանսիական «Թուլուզի» հարձակվող Օլա Տոյվոնենը՝ դարպասը գրավելով դաշտի կենտրոնից:
Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի օգնությամբ արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց լատվիացիներին:
ԱԱ-2018, ընտրական փուլ, եվրոպական գոտի, 6-րդ տուր
A խումբ
Շվեդիա — Ֆրանսիա՝ 2:1
Ջիմի Դուրմազ, 43, Օլա Տոյվոնեն, 90+3 – Օլիվյե Ժիրու, 37
Հոլանդիա — Լյուքսեմբուրգ՝ 5:0
Արյեն Ռոբեն, 21, Ուեսլի Սնեյդեր, 34, Ժորժինյո Վեյնալդում, 62, Քվինսի Պրոմես, 70, Վինսենտ Յանսեն, 84 (11մ)
Բելառուս — Բուլղարիա՝ 2:1
Միխայիլ Սիվակով, 33 (11մ), Պավել Սավիցկի, 80 – Գեորգի Կոստադինով, 90
B խումբ
Լատվիա — Պորտուգալիա՝ 0:3
Կրիշտիանու Ռոնալդու, 41, 63, Անդրե Սիլվա, 67
Ֆարերյան կղզիներ — Շվեյցարիա՝ 0:2
Գրանիտ Ջակա, 36, Ջերդան Շաքիրի, 59
Անդորրա — Հունգարիա՝ 1:0
Մարկ Ռեբես, 26
H խումբ
Էստոնիա — Բելգիա՝ 0:2
Դրիս Մերտենս, 31, Նասեր Շադլի, 86
Հեռացում՝ Արտյոմ Դմիտրիեւ, 44 (Էստոնիա)
Բոսնիա-Հերցեգովինա — Հունաստան՝ 0:0
Ջիբրալթար — Կիպրոս՝ 1:2
Անտոնի Հերնանդես, 30 – Ռոյ Չիպոլինա, 10 (ինքնագոլ), Պիերոս Սոտիրիու, 87
‘