‘
Սենեգալի հավաքականը ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրում նվազագույն հաշվով պարտվեց Կոլումբիայի հավաքականին և դուրս մնաց մրցաշարից: Երկրորդ տեղի համար պայքարում աֆրիկացիները լրացուցիչ ցուցանիշներով զիջեցին Ճապոնիային: Ընդ որում՝ հավասար միավորների ու միմյանց միջև խաղի ցուցանիշների հավասար լինելու պատճառով հաշվի առնվեց դեղին քարտերի քանակը: Ճապոնիայի հավաքականն ուներ 4, իսկ սենեգալցիները՝ 6 դեղին քարտ:
Սենեգալի հավաքականը Աֆրիկայի մյուս ներկայացուցիչների՝ Եգիպտոսի, Մարոկկոյի, Նիգերիայի ու Թունիսի հավաքականների հետքերով լքեց մրցաշարը:
Այդպիսով, 1986 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Աշխարհի առաջնությունում ի հայտ եկավ 1/8 եզրափակիչ փուլը, այդ փուլում չի խաղա աֆրիկյան ոչ մի հավաքական: Այս մասին հաղորդում է Gracenote Live-ը:
‘