ԱԱ-2022․ Արգենտինայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց (տեսանյութ)

137

Աշխարհի առաջնություններին 6-րդ անգամ մասնակցող Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի նկատմամբ։

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Սաուդյան Արաբիայի թիմը 88 հազար հանդիսականների ներկայությամբ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Խաղի հաշիվը 10-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որը 5-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության։

Առաջին խաղակեսում արգենտինացիների 3 գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Միայն մեկ դեպքում կիրառվեց VAR համակարգը։ Երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց Միլանի «Ինտերի» 25-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ՝ Մեսին։

Առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո Սաուդյան Արաբիայի թիմը ֆրանսիացի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարի ղեկավարությամբ երկրորդ խաղակեսի սկզբնամասում 5 րոպեում երկու գոլ խփեց։

48-րդ րոպեին աչքի ընկավ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի 29-ամյա հարձակվող Սալեհ Ալ Շեհրին (տեսանյութ), իսկ 53-րդ րոպեին՝ «Ալ Հիլալի» 31-ամյա կիսապաշտպան Սալեմ Ալ Դավսարին (տեսանյութ

C խմբի մյուս խաղում կմրցեն Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

ԱԱ-2022. C խումբ, առաջին տուր

Արգենտինա — Սաուդյան Արաբիա՝ 1:2

Լիոնել Մեսի, 10, 11մ — Սալեհ Ալ Շեհրի, 48, Սալեմ Ալ Դավսարի, 53

Նախորդ հոդվածըՂազախստանի նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 26-ին
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Դանիայի և Թունիսի հավաքականները խաղաղությամբ բաժանվեցին (տեսանյութ)