Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Ալֆրեդո Տալավերան կլինի առաջիկա ԱԱ-ին մասնակցող ամենատարեց ֆուտբոլիստը։
Ալֆրեդոն միակ ֆուտբլիստն է ԱԱ-ին հայտավորված խաղացողների շրջանում, ով 40 տարեկան է։
Միանգամից մի քանի ֆուտբոլիստ ԱԱ-ի նախաշեմին արդեն նշել է իր 39-րդ տարեդարձը։ Այդ վետերաններն են պաշտպան Դանի Ալվեշը (Բրազիլիա), կանադական ֆուտբոլի լեգենդար կիսապաշտպան Ատիբա Հատչինսոնը, դարպասապահներ Ռեմկո Պասվերը (Նիդերլանդներ) և Էյջի Կավաշիման (Ճապոնիա)։
Իսկ ահա բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան ու թունիսցի դարպասապահ Այմեն Բալբուլին 38 տարեկան են։
Նշենք, որ ԱԱ-ում տարիքային ռեկորդը պատկանում է Եգիպտոսի հավաքականի նախկին դարպասապահ Էսսամ էլ Հադարիին, որը նախորդ ԱԱ-ին մասնակցում էր 45 տարեկան հասակում։ Մինչ այդ ռեկորդը պատկանում էր կոլումբացի դարպասապահ Մոնդրագոնին (43 տարեկան)։ Ստացվում է, որ այս տարվա մրցաշարում նոր տարիքային ռեկորդ չի գրանցվի։