ԱԱ-2022․ Սուպերհամակարգիչի կանխատեսումը եզրափակիչից առաջ

472

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից առաջ Five Thirty Eight ընկերության սուպերհամակարգիչը կանխատեսել է չեմպիոնին՝ նախապատվությունը տալով Արգենտինայի հավաքականին։

Տոկոսային արտահայտությամբ Արգենտինայի հավաքականի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 53 տոկոս, Ֆրանսիայի հավաքականինը՝ 47 տոկոս։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Քառորդ եզրափակիչից առաջ Five Thirty Eight-ը կանխատեսել էր նաեւ Խորվաթիա — Բրազիլիա, Նիդեռլանդեր — Արգենտինա, Մարոկկո — Պորտուգալիա եւ Անգլիա — Ֆրանսիա դիմակայությունների արդյունքները, սակայն ճիշտ էր նշել միայն Արգենտինայի հաղթանակը։

Կիսաեզրափակիչից առաջ Five Thirty Eight-ի արած կանխատեսումն իրականացել է։

Արգենտինա՝ 37 տոկոս

Ֆրանսիա՝ 35 տոկոս

Խորվաթիա՝ 16 տոկոս

Մարոկկո՝ 12 տոկոս

 Արգենտինան Խորվաթիային հաղթել է 3:0 հաշվով, Ֆրանսիան՝ Մարոկկոյին 2:0 հաշվով։

Նախորդ հոդվածը«Ռեալը» թույլատրել է Բենզեմային մեկնել Քաթար
Հաջորդ հոդվածըՄԱԿ ԳԱ-ն ընդունել է նացիզմի հերոսականացման դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ-ի բանաձևի նախագիծը