ԱԱ-2022․ Փլեյ-օֆֆի զույգերը

217

Տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Կիսաեզրափակիչում A ուղում կխաղան Շոտլանդիան ու Ուկրաինան, Ուելսն ու Ավստրիան։ Այս զույգերի հաղթողները եզրափակիչում կվիճարկեն եզրափակիչ մրցաշարի առաջին ուղեգիրը։

B ուղու կիսաեզրափակիչում կմրցեն Ռուսաստանն ու Լեհաստանը, Շվեդիան ու Չեխիան։ Այս զույգերի հաղթողը եզրափակիչում կվիճարկեն երկրորդ ուղեգիրը։

C ուղու կիսաեզրափակիչում Իտալիան կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիան՝ Թուրքիայի հետ։ Այս զույգերի հաղթողները եզրափակիչում կվիճարկեն երրորդ ուղեգիրը։ Հետեւաբար Պորտուգալիան կամ Եվրոպայի չեմպիոն Իտալիան եզրափակիչ մրցաշարին չի մասնակցի։ 

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 24-ին եւ 25-ին, եզրափակիչի հանդիպումները՝ մարտի 28-ին եւ 29-ին։

Հաղթողները հայտնի կդառնան մեկ հանդիպման արդյունքում։

Նախորդ հոդվածը«Աթլետիկը» չհաղթեց Բիլբաոյում, բայց հավասարվեց «Բարսելոնային» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՋանի Ինֆանտինո. Մարդիկ պարզապես վախենում են փոփոխություններից