Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 1/8 եզրափակիչի 16 մասնակիցներից 7-ն արդեն հայտնի է։
Երկրորդ տուրից հետո ուղեգրերն ապահովել էին աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան ու Պորտուգալիան։
A եւ B խբերում վերջին տուրի արդյունքում` ուղեգրերը նվաճեցին Նիդեռլանդների, Սենեգալի, Անգլիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները։
Հայտնի են նաեւ փլեյ-օֆֆի առաջին երկու զույգերը։
A խմբի հաղթող հոլանդացիները դեկտեմբերի 3-ին կմրցեն B խմբի երկրորդ տեղը գրաված ամերիկացիների հետ։ B խմբի հաղթող Անգլիայի թիմը դեկտեմբերի 4-ին կխաղա A խմբում երկրորդ տեղը գրաված Սենեգալի հետ։
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Դեկտեմբերի 3
Նիդեռլանդներ — ԱՄՆ՝ 19:00 (Երեւանի ժամանակ)
C 1 — D 2` 23:00
Դեկտեմբերի 4
D 1 — C2` 19:00
Անգլիա — Սենեգալ՝ 23:00
Դեկտեմբերի 5
E1 — F2` 19:00
G1 — H2` 23:00
Դեկտեմբերի 6
F1 — E2` 19:00
H1 — G2` 23:00