Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Անգլիայի հավաքականը մրցեց ամերիկացիների հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։
Մրցակցի դարպասին 2 հարված կատարեց Անգլիան, 1 հարված՝ ԱՄՆ-ի թիմը։
B խմբում չորս թիմերն էլ պահպանում են 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավարությունը։ Անգլիան 4 միավորով առաջատարն է, Իրանն ունի 3 միավոր։ ԱՄՆ-ի թիմը երրորդն է՝ 2 միավոր։ Ուելսը եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։
Մեկնարկային տուրում Անգլան 6:2 հաշվով հաղթել իրանցիներին, ԱՄՆ-ի թիմը 1:1 հաշվով էր խաղացել Ուելսի հետ։
Վերջին տուրում Անգլիայի հավաքականը նոյեմբերի 29-ին կմրցի Ուելսի, ԱՄՆ-ի թիմը՝ իրանցիների հետ։
ԱԱ-2022, B խումբ, երկրորդ տուր
Անգլիա — ԱՄՆ՝ 0:0 (տեսանյութ)
Ուելս — Իրան՝ 0:2
Ռուզբեհ Չեշմի, 90+9, Ռամին Ռեզայան, 90+11
Հեռացում՝ դարպասապահ Ուեյն Հենեսի (Ուելս), 86
Մրցաշարային դրություն․ Անգլիա՝ 4 միավոր, Իրան՝ 3, ԱՄՆ՝ 2, Ուելս՝ 1: