Արգենտինայի եւ Լեհաստանի հավաքականները դուրս եկան աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ C խմբի երրորդ տուրի խաղում Ամերիկայի գավաթակիրները 2:0 հաշվով պարտության մատնեցին լեհերին եւ 6 միավորով գրավեց առաջին տեղը։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիական «Բրայթոնի» 23-ամյա կիսապաշտպան Ալեքսիս Մաք Ալիսթերի գոլը 46-րդ րոպեին եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի գոլը 67-րդ րոպեին։
Աշխարհի առաջնություններում 9-րդ գոլը կարող էր խփել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։
Լեհաստանի հավաքականը 4 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ նույնպես կխաղա փլեյ-օֆֆում։
4 միավոր վաստակեց նաեւ Մեքսիկայի հավաքականը, որը 2:1 հաշվով առավելության հասավ Սաուդյան Արաբիայի նկատմամբ։ Աչքի ընկան մեքսիկական «Ամերիկայի» 30-ամյա հարձակվող Էնրի Մարտինը եւ մեքսիկական «Պաչուկայի» 26-ամյա կիսապաշտպան Լուիս Չավեսը։
Լեհաստանն ու Մեքսիկան նախորդ տուրում խաղացել էին ոչ ոքի 0:0 հաշվով, սակայն գոլերի տարբերությունը լեհերի օգտին էր։ Լեհերը 2-ական գոլ են խփել եւ բաց թողել, Մեքսիկան 2 գոլ է խփել, 3 գոլ բաց թողել:
1/8 եզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի D խմբում երկրորդ տեղը գրաված ավստրալացիների հետ։ Լեհաստանի մրցակիցը կլինի D խմբի հաղթող Ֆրանսիան։
ԱԱ-2022, երրորդ տուր
C խումբ
Լեհաստան — Արգենտինա՝ 0:2 (տեսանյութ)
Ալեքսիս Մաք Ալիսթեր, 46, Խուլիան Ալվարես, 67
Չիրացրած 11մ՝ Լիոնել Մեսի (Արգենտինա), 39
Սաուդյան Արաբիա — Մեքսիկա՝ 1:2 (տեսանյութ)
Սալեմ Ալ-Դավսարի, 90+5 — Էնրի Մարտին, 47, Լուիս Չավես, 52
Մրցաշարային դրություն․ Արգենտինա՝ 6 միավոր, Լեհաստան՝ 4, Մեքսիկա՝ 4, Սաուդյան Արաբիա՝ 3։
D խումբ
Վահբի Խազրի, 58
Ավստրալիա — Դանիա՝ 1:0
Մեթյու Լեկի, 60
Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 6 միավոր, Ավստրալիա՝ 6, Թունիս՝ 4, Դանիա՝ 1։