Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Արգենտինա — Խորվաթիա հանդիպման գլխավոր մցավարը կլինի իտալացի Դանիելե Օրսատոն, հաղորդում է Sky Sport-ը։
Այս մրցաշարում Օրսատոն կսպասարկի Արգենտինայի թիմի մասնակցությամբ երկրորդ հանդիպումը։ Խմբային փուլում նրա մրցավարությամբ արգենտինացիները 2:0 հաշվով հաղթել էին Մեքսիկայի թիմին։
Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։