ԱԱ-2022. Դե Բրույնեն` Բելգիա — Կանադա հանդիպման լավագույն խաղացող

58

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Բելգիա — Կանադա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Բելգիայի հավաքականը կանադացիներին հաղթել էր նվազագույն հաշվով թուրքական «Ֆեներբահչեի» 29-ամյա հարձակվող Միշի Բատշուայիի գոլի շնորհիվ (տեսանյութ

F խմբում Բելգիայի հավաքականը 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը կիսում են Խորվաթիայի եւ Մարոկկոյի թիմերը, որոնք խաղացել էին ոչ ոքի՝ 0:0։

Երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը նոյեմբերի 27-ին կմրցի Մարոկկոյի թիմի հետ։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Օրվա հանդիպումները
Հաջորդ հոդվածըՌոնալդու. Անհնարին ոչինչ չկա