ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվեց ԱԱ-2022-ի եզրափակիչի՝ Արգենտինա — Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով, իսկ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ ավելի ուժեղ գտնվեցին արգենտինացիները:
Մեսին կարիերայում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 35-ամյա հարձակվողն 5-րդ անգամ էր մասնակցում աշխարհի առաջնություններին և 2014 թվականին դարձել էր փոխչեմպիոն:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ հաղթեց աշխարհի առաջնությունում և այս ցուցանիշով շրջանցեց Ֆրանսիայի ու Ուրուգվայի հավաքականներին, որոնք ունեն երկուական հաղթանակ: