ԱԱ-2022. Եզրափակիչի մրցավարները

625

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի Արգենտինա — Ֆրանսիա հանդիպման գլխավոր մրցավարը կլինի լեհ Շիմոն Մարցինյակը։ Նրան կօգնեն եզրային մրցավարներ Պավել Սոկոլնիցկին եւ Թոմաշ Լիստկեւիչը, հաղորդում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Այս առաջնությունում Մարցինյակը սպասարկել է երկու թիմերի մասնակցությամբ հանդիպումներ։ Խմբային փուլի երրորդ տուրում Մարցինյակը Ֆրանսիա — Դանիա (2:1) հանդիպման գլխավոր մրցավարն էր, 1/8 եզրափակիչում՝ Արգենտինա — Ավստրալիա (2:1) խաղինը։

Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Նախորդ հոդվածըՖերնանդու Սանտուշը լքեց Պորտուգալիայի հավաքականը
Հաջորդ հոդվածըՇարունակում է արգելափակված մնալ Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը