ԱԱ-2022-ից հետո Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականըևևև

239

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը աշխարհի առաջնությունից հետո կփոխարինի Դիդիե Դեշամին աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է Libertad Digital-ը։

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն համաձայնության է հասել Զիդանի հետ եւ կհրաժարվի Դեշամի ծառայություններից անկախ ԱԱ-2022-ում նվաճումից։ «Ռեալում» Զիդանի օգնական Դավիթ Բետոնին նույնպես կընդգրկվի Ֆրանսիայի ազգային թիմի մարզչական շտաբում։

Զիդանը «Ռեալից» հեռացել է 2021թ․ մայիսին։ Նրա հետ փորձել են համաձայնության հասնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ապարդյուն։

Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։

Նախորդ հոդվածըՊիկեն հիմա կարիերան ավարտելու պատճառով 30 միլիոն եվրո քիչ կստանա
Հաջորդ հոդվածըԱնչելոտի․ «Ռոմայի» եւ Մոուրինյոյի միությունը կատարյալ է