ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին չի հրավիրվել 2022 թվականի Աշխարհի առաջնությանը, որն անցկացվում է Կատարում։
«Ես ոչ մի հրավերք չեմ ստացել, բացառությամբ բազմաթիվ լրատվամիջոցների, և ես մտադիր չեմ գնալ այնտեղ», – մեջբերում է Պլատինիին L’Équipe-ը:
Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի Կատարում 2022 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Այսօր կկայանա մրցաշարի բացման խաղն ու հանդիսավոր արարողությունը։
Հարկ է նշել, որ Պլատինին հյուրընկալող երկիր ընտրելիս քվեարկել է Կատարի օգտին։