Արգենտինայի հավաքականի ու Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է հայրենակիցներին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության մեկնարկից առաջ:
«Ինչպես միշտ՝ կարևոր ստուգատեսից առաջ նույն բանն ենք ասում: Շնորհակալ եմ ձեր սիրո և աջակցության համար: Ես նույնպես անհանգիստ եմ: Հույս ունեմ՝ առավելագույն ջանքերը կգործադրենք ու յուրաքանչյուր մրցակի դեմ կպայքարենք հաղթանակ համար:
Չեմ կասկածում, որ ոչինչ հենց այնպես չենք զիջի և ամեն ինչ լավ կստացվի: Հույս ունեմ՝ Աստված կօգնի մեզ»,- «Ոսկե գնդակի յոթակի դափնեկրի խոսքը փոխանցում է Ole-ն:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Արգենտինայի հավաքականն ընգրկված է C խմբում, որտեղ մրցակիցներն են Սաուդյան Արաբիան, Լեհաստանն ու Մեքսիկան: