Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» լեգենդար խաղացող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Անդրես Ինիեստան նշել է Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության ֆավորիտներին։ Ինիեստան այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում»։
«Արգենտինան է տիտղոսի գլխավոր հավակնորդը։ Նրանք գերազանց կազմ ունեն, փորձառու եւ երիտասարդ խաղացողների համադրություն։ Մեսիի համար շատ կարեւոր պահ է։ Գիտեմ, որ նա շատ է ցանկանում հասնել հաջողության։
Երբ թիմում Մեսին է, արդեն գլխավոր ֆավորիտն ես։ Մյուս հավաքականներից կնշեմ Բրազիլիան, Իսպանիան եւ Ֆրանսիան։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե Լեոն նվաճի տիտղոսը»,- 38-ամյա Ինիեստայի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։