Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը նշել է Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության ֆավորիտներին։
«Կարծում եմ՝ ֆավորիտներ կլինեն Բրազիլիայի, Արգենտինայի եւ Ֆրանսիայի հավաքականները, հնարավոր է նաեւ Անգլիան։
Չեմ կարող ընտրել մեկ հավաքական, քանի որ լավ թիմերը շատ են, բայց կնշեմ այս չորս թիմերը»,- Էրլինգ Հոլանդի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին եւ կավարտվի դեկտեմբերի 18-ին։