Բրիտանական The Guardian-ի վերլուծաբանները աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից առաջ ներկայացրել են ֆավորիտների դասակարգումը՝ առավելությունը տալով Բրազիլիայի հավաքականին։
Երկրորդ տեղում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիան է։ Երրորդ տեղ է բարձրացել Պորտուգալիայի հավաքականը, եւ դա 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների կազմ տեղափոխվելու շնորհիվ։
ԱԱ-2022-ի ֆավորիտները
- Բրազիլիա
- Ֆրանսիա
- Պորտուգալիա
- Անգլիա
- Արգենտինա
- Նիդեռլանդներ
- Մարոկկո
- Խորվաթիա
ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ
Դեկտեմբերի 9
Խորվաթիա — Բրազիլիա` 19:00 (Երեւանի ժամանակ)
Նիդեռլանդներ — Արգենտինա` 23:00
Դեկտեմբերի 10
Մարոկկո — Պորտուգալիա՝ 19:00
Անգլիա — Ֆրանսիա՝ 23:00