Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Լեհաստանի հավաքականը մրցեց Սաուդյան Արաբիայի թիմի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
39-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» 34-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու փոխանցումից հետո աչքի ընկավ իտալական «Նապոլիի» 28-ամյա կիսապաշտպան Պյոտր Զելինսկին (տեսանյութ)։
Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ Սաուդյան Արաբիայի թիմը, սակայն Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի 31-ամյա կիսապաշտպան Սալեմ Ալ-Դավսարին չկարողացավ արդյունավետ իրացնել։ Կրկնակի սեյվ կատարեց Թուրինի «Յուվենտուսի» 32-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։ Նա այս խաղում Լեհաստանի թիմին 5 անգամ փրկեց հնարավոր գոլից։

82-րդ րոպեին լեհերի առավելությունը կրկնապատկեց Ռոբերտ Լեւանդովսկին, որն օգտվեց մրցակցի պաշտպանի անփութությունից, խփել գնդակը եւ գրավեց դարպասը (տեսանյութ)։
Լեհաստանի թիմը 4 միավորով գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը, Սաուդյան Արաբիան երկրորդն է՝ 3 միավոր։ Այս խմբում ընդգրկված Արգենտինայի եւ Մեքսիկայի թիմերի հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Առաջին տուրում Սաուդյան Արաբիան 2:1 հաշվով պարտության է մատնել արգենտինացիներին, Լեհաստանը 0:0 հաշվով ոչ ոքի է խաղացել մեքսիկացիների հետ։7
ԱԱ-2022. C խումբ, երկրորդ տուր
Լեհաստան — Սաուդյան Արաբիա՝ 2:0
Պյոտր Զելինսկի, 39, Ռոբերտ Լեւանդովսկի, 82
Չիրացրած 11մ՝ Սալեմ Ալ-Դավսարի (Սաուդյան Արաբիա), 45+1
Արգենտինա — Մեքսիկա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ Լեհաստան՝ 4 միավոր, Սաուդյան Արաբիա՝ 3, Մեքսիկա (1 խաղ)` 1, Արգենտինա (1 խաղ)` 0