ԱԱ-2022. Լեհաստանն ու Մեքսիկան ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)

78

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում մրցեցին C խմբում ընդգրկված Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

58-րդ րոպեին խաղի հաշիվը բացելու հնարավորություն ուներ «Բարսելոնայի» եւ Լեհաստանի հավաքականի 34-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը վաստակեց 11-մետրանոցի իրավունք, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել։

Սեյվ կատարեց մեքսիական «Ամերիկա» ակումբի 37-ամյա դարպասապահ Գիլերմո Օչոան։

Զգալի տարածքային եւ խաղային առավելություն ուներ Մեքսիկայի թիմը, սակայն 3 սեյվ կատարեց Լեհաստանի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» 32-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։

C խմբի ընթացիկ առաջատարը Սաուդյան Արաբիայի թիմն է, որը 2:1 հաշվով պարտության է մատնել Արգենտինայի հավաքականին։

ԱԱ-2022. C խումբ, առաջին տուր

Մեքսիկա — Լեհաստան՝ 0:0 (տեսանյութ)

Չիրացրած 11մ՝ Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան), 58

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Դանիայի և Թունիսի հավաքականները խաղաղությամբ բաժանվեցին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Գործող չեմպիոնը կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)