Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սենեգալ — Նիդեռլանդներ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հոլանդացիների 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն։
84-րդ րոպեին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» ֆուտբոլիստը բացել էր խաղի հաշիվը։
Նիդեռլանդները Սենեգալի թիմին հաղթել էին 2:0 հաշվով։ Երկրորդ գոլը խփել էր Ամստերդամի «Այաքսի» 29-ամյա կիսապաշտպան Դավի Կլասենը (տեսանյութ)։
Երկրորդ տուրում Նիդեռլանդները նոյեմբերի 25-ին կմրցի Էկվադորի, Սենեգալը՝ Քաթարի հետ։
ԱԱ-2022, A խումբ, առաջին տուր
Սենեգալ — Նիդեռլանդներ՝ 0:2 (տեսանյութ)
Կոդի Գակպո, 84, Դավի Կլասեն, 90+9