Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Կոստա Ռիկայի հավաքականը մրցեց ճապոնացիների հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
81-րդ րոպեին Կոստա Ռիկայի «Էրեդիանոյի» 30-ամյա կիսապաշտպան Ելցին Տեխեդայի փոխանցումից հետո ճապոնացիների դարպասը գրավեց նույն ակումբի 28-ամյա պաշտպան Կեյշեր Ֆուլերը։ Սա կոստառիկացիների միակ հարվածն էր խաղի ընթացքում։
Ճապոնացիները 3 հարված կատարեցին Կոստա Ռիկայի դարպասին, երեք դեպքում էլ սեյվ կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա դարպասապահ Կեյլոր Նավասը։
E խմբում Ճապոնիան 3 միավորով երկրորդն է, Կոստա Ռիկան երրորդն է՝ 3: Առաջին տուրում ճապոնացիներին 1:2 հաշվով պարտված Գերմանիան երկրորդ տուրում կմրցի իսպանացիների հետ, որոնք մեկնարկային խաղում Կոստա Ռիկային հաղթել էին 7:0 հաշվով։
Վերջին տուրում Կոստա Ռիկան դեկտեմբերի 1-ին կմրցի գերմանացիների, Ճապոնիան՝ Իսպանիայի հետ։
ԱԱ-2022․ E խումբ, երկրորդ մրցափուլ
Ճապոնիա — Կոստա Ռիկա՝ 0։1 (տեսանյութ)
Կեյշեր Ֆուլեր, 81
Իսպանիա — Գերմանիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ Իսպանիա (1 խաղ)՝ 3 միավոր, Ճապոնիա՝ 3, Կոստա Ռիկա՝ 3, Գերմանիա (1 խաղ)՝ 0։