Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Արգենտինա — Խորվաթիա հանդիպման լավագույն խաղացող է 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մեսին 10-րդ անգամ ճանաչվեց աշխարհի առաջնության հանդիպման լավագույն խաղացող։ Դա ռեկորդ է։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆուտբոլիստը խորվաթների դեմ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Դուբլի հեղինակ էր դարձել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը։