Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում հանդիպեցին Նիդեռլանդների եւ Սենեգալի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։
Արդեն 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հոլանդացիների 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն, որն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ (տեսանյութ)։ Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» խաղացողին գոլային փոխանցում կատարեց Ամստերդամի «Այաքսի» 29-ամյա կիսապաշտպան Դավի Կլասենը։
Դրանից հետո նախաձեռնությունն անցավ էկվադորցիներին, որոնց պատասխան գոլը 49-րդ րոպեին խփեց թուրքական «Ֆեներբահչեի» 33-ամյա հարձակվող Էներ Վալենսիան։ Նա երրորդ գոլը խփեց այս առաջնությունում (տեսանյութ)։
Նիդեռլանդներն ու Էկվադորը 4-ական միավորով եւ գոլերի նույն տարբերությամբ (3:1) A խմբի առաջատարներն են։ Սենեգալն ունի 3 միավոր, իսկ Քաթարը երկու պարտությունից հետո զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։
Վերջին տուրում Նիդեռլանդները նոյեմբերի 29-ին կհանդիպեն Քաթարի, Էկվադորը՝ Սենեգալի հետ։
ԱԱ-2022. A խումբ, երկրորդ տուր
Նիդեռլանդներ — Էկվադոր` 1:1 (տեսանյութ)
Կոդի Գակպո, 6 — Էներ Վալենսիա, 49
Մոհամեդ Մունտարի, 78 — Բուլայե Դիա, 41, Ֆամարա Դիեդիու 48, Մամբա Դիենգ, 84
Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ՝ 4 միավոր, Էկվադոր՝ 4, Սենեգալ՝ 3, Քաթար՝ 0։