ԱԱ-2022-ն ամենաարդյունավետն է պատմության մեջ

357

Քաթարում ավարտված աշխարհի առաջնությունն ամենաարդյունավետն է պատմության մեջ գոլերի քանակով։

Եզրափակիչի Արգենտինա — Ֆրանսիա գոլառատ խաղի (2:2, 1:1, 11մ` 4:2) շնորհիվ գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ 172 գոլ։

Նախորդ ռեկորդը 171 գոլ էր՝ 1998 եւ 2014 թվականների առաջնություններում։

Առաջնության ամենաարդյունավետը խմբային փուլի Անգլիա — Իրան խաղն էր՝  6:2։

7-ական գոլ էր գրանցվել Իսպանիա — Կոստա Ռիկա (7:0) եւ Պորտուգալիա — Շվեյցարիա (6:1) հանդիպումներում։

Նախորդ հոդվածըԿիլիան Մբապեի անհավանական ռեկորդը
Հաջորդ հոդվածըԲենզեման Դեշամի օրոք չի խաղա Ֆրանսիայի հավաքականում