Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Սենեգալի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Քաթարի թիմին։
41-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց իտալական «Սալերնիտանայի» 26-ամյա հարձակվող Բուլայե Դիան։ 7 րոպե անց սենեգալցիների առավելությունը կրկնապատկեց թուրքական «Ալանյասպորի» 29-ամյա հարձակվող Ֆամարա Դիեդիուն։
78-րդ րոպեին Քաթարի թիմը կրճատեց հաշվի տարբերությունը եթովպիական «Հադիյա Հոսանայի» 28-ամյա կիսապաշտպան Մոհամեդ Մունտարիի գոլի շնորհիվ։ Սա Քաթարի առաջին գոլն է աշխարհի առաջնությունների պատմության մեջ։
84-րդ րոպեին Սենեգալի թիմի երրորդ գոլը խփեց ֆրանսիական «Մարսելի» 22-ամյա հարձակվող Բամբա Դիենգը։
Առաջին տուրում Քաթարը 0:2 հաշվով պարտվել էր էկվադորցիներին, Սենեգալը 0:2 հաշվով՝ Նիդեռլանդների թիմին։
A խմբի առաջատարներ Նիդեռլանդների եւ Էկվադորի հավաքականների հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
ԱԱ-2022. A խումբ, երկրորդ տուր
Քաթար — Սենեգալ՝ 1:3 (տեսանյութ)
Մոհամեդ Մունտարի, 78 — Բուլայե Դիա, 41, Ֆամարա Դիեդիու 48, Մամբա Դիենգ, 84
Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ (1 խաղ)՝ 3 միավոր, Էկվադոր (1 խաղ)՝ 3, Սենեգալ՝ 3, Քաթար՝ 0։