Քաթարում անցկացվելիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում սեպտեմբերի 8-ին կավարտվի 6-րդ տուրը: Վերջին խաղային օրը հանդես կգան B, C, E, I և J խմբի թիմերը:
Հայաստանի ազգային հավաքականը J խմբում տնային հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի թիմի հետ: Խմբի մյուս խաղերում գերմանացիները կհյուրընկալվեն Իսլանդիայի հավաքականին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կընդունի Ռումինիայի թիմին:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք Հայաստան — Լիխտենշտեյն խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին, իսկ օրվա մյուս հանդիպումները կսկսվեն Երևանի ժամանակով 22:45-ին:
ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 6-րդ տուր
B խումբ
Կոսովո — Իսպանիա` 22:45 (Երևանի ժամանակ)
Հունաստան — Շվեդիա՝ 22:45
C խումբ
Իտալիա — Լիտվա՝ 22:45
Հյուսիսային Իռլանդիա — Շվեյցարիա՝ 22:45
E խումբ
Բելառուս — Բելգիա՝ 22:45
Ուելս — Էստոնիա՝ 22:45
I խումբ
Լեհաստան — Անգլիա՝ 22:45
Հունգարիա — Անդորրա՝ 22:45
Ալբանիա — Սան Մարինո՝ 22:45
J խումբ
Հայաստան — Լիխտենշտեյն՝ 20:00
Իսլանդիա – Գերմանիա՝ 22:45
Հյուսիսային Մակեդոնիա — Ռումինիա՝ 22:45