Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 29-ին կմեկնարկի խմբային փուլի երրորդ տուրը։ Մրցաշարի մնացած հանդիպումները կանցկացվեն միայն երեկոյան։
A խմբում միայն Քաթարն է զրկվել 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։ Վերջին տուրում առաջատար Նիդեռլանդները կմրցեն Քաթարի հետ։ 4 միավոր ունեցող Էկվադորը կխաղա Սենեգալի հետ, որը վաստակել է 3 միավոր։
B խմբում չորս թիմերն էլ հավակնում են փլեյ-օֆֆի ուղեգրի։ Առաջատար Անգլիան կհանդիպի հետնապահ Ուելսի, երկրորդ տեղում գտնվող Իրանը՝ երրորդ տեղը զբաղեցնող ԱՄՆ-ի հետ։
ԱԱ-2022, երրորդ տուր
19:00, A խումբ
Նիդեռլանդներ — Քաթար՝ 19:00 (Երեւանի ժամանակ)
Էկվադոր — Սենեգալ՝ 19:00
Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ` 4 միավոր, Էկվադոր` 4, Սենեգալ` 3, Քաթար` 0։
23:00, B խումբ
Անգլիա-Ուելս
ԱՄՆ – Իրան
Մրցաշարային դրություն․ Անգլիա` 4 միավոր, Իրան` 3, ԱՄՆ` 2, Ուելս` 1։