Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 22-ին խմբային փուլի առաջին տուրի հանդիպումները կանցկացնեն C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։
C խմբում պայքարը կսկսի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը, որի մրցակիցը կլինի Սաուդյան Արաբիայի թիմը։ Խմբի մյուս խաղում կմրցեն Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։
D խմբում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կխաղա Ավստրալիայի թիմի հետ։ Դանիայի մրցակիցը կլինի Թունիսը։
ԱԱ-2022, խմբային փուլ, առաջին տուր
C խումբ
Արգենտինա — Սաուդյան Արաբիա՝ 14:00 (Երեւանի ժամանակ)
Մեքսիկա — Լեհաստան՝ 20:00
D խումբ
Դանիա — Թունիս՝ 17:00
Ֆրանսիա — Ավստրալիա՝ 23:00