ԱԱ-2022. ՖԻՖԱ-ի հասույթը կազմել է 7 միլիարդ եվրո

501

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն ամփոփել է աշխարհի առաջնության ֆինանսական արդյունքները։

«ՖԻՖԱ-ի հասույթն աշխարհի առաջնության անցկացումից կազմել է 7 միլիարդ եվրո։ Չորս տարի առաջ Ռուսաստանում հասույթը 6 միլիարդ եվրո էր։ Ըթնացիկ առաջնության հանդիպումներին ներկա է եղել 3,27 միլիոն հանդիսական, Ռուսաստանում 3,03 միլիոն էր։

Այս առաջնությունը լավագույնն է պատմության մեջ։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին եւ մասնակիցներին։ Կառանձնացնեի Մարոկկոյի հավաքականը եւ կին մրցավարներին»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Sky-ը։

Առաջին անգամ ձմռանը եւ արաբական ու մուսուլմանական երկրում անցկաված առաջնության եզրափակիչում դեկտեմբերի 18-ին կմրցեն Ամերիկայի գավաթակիր Արգենտինան ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիան։

Նախորդ հոդվածըՌոյ Քին․ Եզրափակիչի ֆավորիտը Արգենտինան է
Հաջորդ հոդվածըԻբրահիմովիչ․ Մեսսին կբարձրացնի աշխարհի գավաթը