ԱԱ-2022. ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ

194

ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ, հայտնում է Mundo Deportivo-ն:

Իսպանիայի հավաքականի դեմ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրի հանդիպման նախաղային ասուլիսին ներկայացել է միայն գերմանացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Ըստ կանոնադրության՝ մարզիչի հետ անպայման պետք է ներկայանար նաև ֆուտբոլիստներից մեկը: 

Գերմանիայի հավաքականը խախտել է ԱԱ-2022-ի կանոնադրության 44-րդ կետը, որը մամուլի հետ շփման ձևաչափ է սահմանում:

Հիշեցնենք, որ երկու տուրից հետո Բունդեսթիմը 1 միավորով E խմբի վերջին՝ չորրորդ տեղում է, սակայն պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն:

Նախորդ հոդվածըՍունակը խոստանում է ՌԴ-ի ու ՉԺՀ-ի հանդեպ պրագմատիկ մոտեցում դրսևորել
Հաջորդ հոդվածըՍպիտակ թղթերի հեղափոխություն․ ՉԺՀ