Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը մրցեց Թունիսի թիմի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը ոչ հիմնական մեկնարկային կազմով բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
58-րդ րոպեին Թունիսի հավաքականի եւ ֆրանսիական «Մոնպելիեի» 31-ամյա հարձակվող Վահբի Խազրին բացեց խաղի հաշիվը։
Ֆրանսիացիներին պարտությունից փրկեց Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանի գոլն ավելացված 8-րդ րոպեին։
Ֆրանսիայի հավաքականը դեռ նախորդ տուրում էր երկու հաղթանակից հետո ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրն ու առաջին տեղը խփած 6 գոլի շնորհիվ։
D խմբից երկրորդ ուղեգիրը նվաճեց Ավստրալիայի հավաքականը, որը նվազագույն հաշվով պարտության մատնեց Դանիայի թիմին եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Ավստրալիայի թիմի հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց ավստրալական «Մելբուրն Սիթիի» 31-ամյա հարձակվող Մեթյու Լեկին։
Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում կմրցի C խմբի երկրորդ տեղը գրաված թիմի հետ, ավստրալացիների մրցակիցը կլինի C խմբի հաղթողը։
ԱԱ-2022․ D խումբ, երրորդ տուր
Թունիս — Ֆրանսիա` 1:1 (տեսանյութ)
Վահբի Խազրի, 58 — Անտուան Գրիզման, 90+8
Ավստրալիա — Դանիա՝ 1:0 (տեսանյութ)
Մեթյու Լեկի, 60
Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 7 միավոր, Ավստրալիա՝ 6, Թունիս՝ 2, Դանիա՝ 1։
C խումբ
Նոյեմբերի 30
Լեհաստան — Արգենտինա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Սաուդյան Արաբիա — Մեքսիկա՝ 23:00
Մրցաշարային դրություն․ Լեհաստան՝ 4 միավոր, Արգենտինա՝ 3, Սաուդյան Արաբիա՝ 3, Մեքսիկա՝ 1։